Երկրաշարժ՝ Ադրբեջանում, ուժգնությունը՝ 3,7 մագնիտուդ
Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։ Էպիկենտրոնը, ըստ տեղի լրատվամիջոցների, եղել է Գանձակում՝ Զաքաթալայից 8 կմ հեռավորության վրա։
Ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,7 մագնիտուդ։ Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։