Ալկարասը՝ Բարսելոնայի մրցաշարի հաղթող
Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչում հաղթեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին, գրում է armsport.am-ը։
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 19 րոպե։ Հանդիպումն ավարտվել է իսպանացի թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:4 հաշվով։
Հատկանշական է, որ Ցիցիպասը կարիերայի ընթացքում երբեք չի կարողացել հաղթել ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչում։ Եզրափակիչ հանդիպումներում հույն թենիսիստի հաշվին 0:10 է:
ATP-500. Բարսելոնա. Եզրափակիչ
Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 6:3, 6:4։
Աղբյուր ArmSport.am