Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատաքննության փուլում է 30-ից ավելի հայցադիմում
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով 30-ից ավելի հայցադիմում գտնվում է դատաքննության փուլում։
Այս մասին ասել է ապօրինի գույքի բռնագանձման հարցերով գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։
«Այս պահին ունենք 30-ից ավելի հայցադիմում, և 30 գործերով կայանում են դատական նիստեր: Լրատվամիջոցները կարող են գալ և լուսաբանել նիստերը: Նաև մենք ենք ցանկանում, որ հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից»,- ասաց Գալյանը: