Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով
ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տվյալների համաձայն՝ կիրակի օրը Երկիրը ծածկել է ուժեղ մագնիսական փոթորիկ։
Երկրի մագնիսական դաշտի խախտման աստիճանը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է G4-ի, ինչը հինգ բալանոց սանդղակով նշանակում է շատ ուժեղ աստիճան, մինչդեռ G5-ը ծայրահեղ մակարդակ է, իսկ G1-ը՝ թույլ։
G4 մակարդակը կարող է հանգեցնել ցանցում լարման անկայունության, ապահովիչների և էներգահամակարգերի հատվածների հնարավոր վնասների: Հնարավոր են նաև արբանյակային և ռադիոհաճախականության ռադիոնավիգացիայի ժամային խախտումներ, փոխանցում է Shantnews.am-ը։