Բոկա Խունիորսը ոչ-ոքի խաղաց․ Բալեկյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Արգենտինայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Ռոսարիո Սենտրալի» հետ։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Ընդ որում, հյուրերը երկու անգամ հանդիպման ընթացքում զիջել են մրցակցին հաշվի մեջ, իսկ պարտությունից խուսափել են ավելացված 10-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 55-րդ րոպեին, իսկ 10-ը րոպե անց նրա փոխանցումից Պայերոն խփել է իր թիմի առաջին գնդակը։
«Բոկա Խունիորսն» այս խաղից հետո 15 միավորով 17-րդն է Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
Աղբյուր ArmSport.am