Մետրոյում ուղևորն ընկել է ռելսերի վրա
Բաքվի մետրոպոլիտենի Մեմար Աջամի կայարանում միջին տարիքի տղամարդն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված. հայտնել են Բաքվի Մետրոպոլիտենում: Կայարան մտած գնացքի մեքենավարն անմիջապես կանգնեցրել է գնացքը։
Մետրոպոլիտենի կանոնակարգման պահանջներին համապատասխան՝ երթևեկության գծերն անմիջապես հոսանքազրկվել են, շտապօգնություն է կանչվել։
Ուղևորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի գոտուց և ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Շտապօգնության աշխատակիցների խոսքով՝ ուղեւորը լուրջ վնասվածքներ չի ստացել, փոխանցում է MediaHub-ը։