Դեմ չեմ, որ Բարսան բոլոր խաղերը 1:0 հաշվով հաղթի․ Չավի
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո (1:0) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է նվազագույն առավելությամբ իր թիմի հաճախակի տարած հաղթանակների մասին, փոխանցում է Armsport.am-ը։
«Սա շատ լավ արդյունք է։ Ես դեմ չեմ, եթե բոլոր հանդիպումները հաղթենք 1։0 հաշվով։ Ինձ դա քիչ է անհանգստացնում։
Մենք արտոնյալ վիճակում ենք։ Այսօր բոլորը տեսան, որ մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Ինձ չի անհանգստացնում նման իրավիճակը:
Այն, որ մենք 30 խաղում ընդամենը ինը գնդակ ենք բաց թողել, նշանակում է, որ մենք շատ լավ ենք պաշտպանվում։ Սակայն սա ոչ միայն մեր արժանիքն է, այլ նաև մրցակիցների անհաջողությունը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Onefootball-ը։