Վարազդատ Լալայանը գոհ է հրում վարժությունում գրանցած արդյունքից
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծսթե մեդալակիր Վարազդատ Լալայանը գոհ է հրում վարժությունում իր կատարած աշխատանքից:
«Հրում վարժությունում աճ գրանցել եմ: 250 կգ չեմ բարձրացրել միջազգային մրցաշարերում: Մի քիչ լավ չստացվեց պոկում վարժությունը, բայց ես պատրաստ էի: Ունենք այն, ինչ ունենք, կարևորը մեդալ կա: Քայլ առ քայլ ձգտում ենք հաղթանակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Լալայանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր: