Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է
Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի կանանց ընտրանու անդամ Զուլիետա Ավանեսյանը մրցեց 87+ կգ քաշային կարգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրոպայի առաջնության 87+ կգ քաշային կարգում Ավանեսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում կատարեց` 90 կգ, 95 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 110 կգ, այնուհետ 116 կգ, սակայն չբարձրացրեց 119 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Ավանեսյանը 9-րդն է:
Այս քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբլը` երկամարտի 253 կգ արդյունքով: