Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը
Ստամբուլում անհայտ անձինք կրակել են շենքի վրա, որտեղ գտնվում է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը: Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Sabah-ը։
Նշվում է, որ գիշերը երկու տղամարդ կրակ են բացել իշխող կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, որը գտնվում է Բահչելիևլեր Քոչաշինան թաղամասում։
Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ հինգ կրակոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունն այս պահին փնտրում է կասկածյալներին։