Հայաստանն Արցախին կապող ճանապարհին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղադրել. Լուսանկարներ
Հայաստանն Արցախին կապող ճանապարհին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղադրել։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների համապատասխան անելիքները: