Հայտնի է՝ երբ Հունաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին՝ հայտնում են լրատվամիջոցները: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնապես դիմել է երկրի նախագահին՝ լուծարելու խորհրդարանի ներկայիս կազմը: Նախագահ Կատերինա Սակելարոպուլոն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
«Հունաստանը ներկայիս կառավարության ղեկավարությամբ դիմացել է բազմաթիվ ճգնաժամերի, մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները հստակ հեռանկար կբացեն երկրի հետագա ընթացքի համար»,- ասել է Միցոտակիսը հեռուստատեսային ուղերձում: