Ֆրանսիայում արհմիությունները սպառնացել են առանց հոսանքի թողնել Կաննի 76-րդ կինոփառատոնը
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ Էմանուել Մակրոնը ստորագրեց համապատասխան օրենքը:
Արհմիությունները և քաղաքացիները պահանջում են չեղարկել նախաձեռնությունը, իշխանությունները նշում են, որ օրենքը կսկսի գործել արդեն այս տարվա սեպտեմբերից:
Մինչ այդ Էներգետիկ արդյունաբերության ոլորտի աշխատակիցների ասոցիացիան զգուշացրել է, որ ի նշան բողոքի՝ առանց հոսանքի կթողնի մայիսի 16-27-ը նախատեսված Կաննի 76-րդ կինոփառատոնը և միջազգային այլ խոշոր միջոցառումներ: