Ո՞ւմ հետ էր Հունաստան մեկնել Կարեն Անդրեասյանը․ 168․am
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը գտնվում էր մեկշաբաթյա արձակուրդում: Ըստ երևույթին էմոցիոնալ առումով հոգնել էր ԲԴԽ դատավոր անդամի ընտրության չհաջողված փորձից ու Նիկոլ Փաշինյանին տված անիրականանալի խոստման կոնֆուզից հետո:
168.am-ի տեղեկություններով` Կարեն Անդրեասյանը գտնվել է Հունաստանում, ավելի ստույգ՝ Սալոնիկում:
Սալոնիկում է գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Փաստորեն, իրենց զբաղեցրած պաշտոնների մեջ շահերի բախում չտեսնող երկու պաշտոնյաները ինչ-որ հրաշքով միաժամանակ գտնվել են Սալոնիկում, վայելել իրենց հանգիստը:
Առաջիկայում մանրամասներ կներկայացնենք սալոնիկյան նրանց հանգստից: