Վարչապետը Վանանդ բնակավայրում ծանոթացել է նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին
«Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի ծրագրին»,- հայտնել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի եւ կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար:
Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի: