Սուդանի բանակի հրամանատարը հայտնել Է երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը ստանձնելու մասին
Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ Բուրհանը պատրաստ է իր վրա վերցնել ներկայումս երկրում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հրամանատարը հայտարարել է ապրիլի 22-ին ՝ դիմելով հայրենակիցներին։
«Ես կատարում եմ իմ պարտքը և պատրաստ եմ ինձ վրա վերցնել իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունն»,- ասել է նա: