Մադրիդում ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 10-ը
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 10-ը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Հրդեհը բռնկվել է ապրիլի 21-ի ուշ երեկոյան Burro Canaglia Bar&Resto իտալական ռեստորանում:
Ականատեսներից մեկը El Pais թերթին պատմել է, որ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ մատուցողը վառել է ուտեստը, և բոցը հրդեհել է առաստաղն ու պատերը։
Ներկաները դժվարությամբ են փախել, քանի որ հրդեհը բռնկվել է գլխավոր ելքի մոտ: