ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բաժին․ ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին բաժին է ներկայացել 27-ամյա Արթուր Զ.-ն, որը հունվարի 16-ից ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: