Հայտնի է՝ ով է Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ է «Չելսին» գլխավորելուն, հայտնում է The Telegraph-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիների առաջարկը մերժել է Յուլիան Նագելսմանը, ով համարվում էր այս պաշտոնի ֆավորիտը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոչետինոն այժմ դարձել է «Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուն։
51-ամյա արգենտինացու վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր, որը նա լքեց անցած ամառ: Բացի այդ, Պոչետինոն մարզել է «Տոտենհեմը», «Սաութհեմփթոնը» և «Էսպանյոլը»:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը ժամանակավորապես այս պահին գլխավորում է Ֆրենկ Լեմպարդը։
Աղբյուր ArmSport.am