Կնշվի՞ արդյոք այս տարի քաղաքացու տոնը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «2019-ին Նիկոլ Փաշինյանի կառավարության թեթեւ ձեռքով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Այսօր փաստ է, որ մինչ օրս գործող իշխանություններն ընդամենը մեկ անգամ են նշել այդ արհեստածին տոնը՝ 2019-ին, երբ Երեւանի փողոցներում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել, անգամ Մաշտոցի պողոտայում խորոված էին անում, որին մասնակցում էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: 2020-ին տոնը չնշվեց կորոնավիրուսի պատճառով: 2021-ին՝ պատերազմի պատճառով։ Կնշվի՞ արդյոք այս տարի հպարտ քաղաքացու տոնը։
Մենք մի քանի օր է՝ փորձում ենք կառավարությունից ստանալ այս հարցի պատասխանը, չի հաջողվում։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից ոմանց հետ հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք արդեն մոռացել են, որ նման տոն կա, ուստի խոստովանեցին, որ գաղափար չունեն՝ այս տարի ինչ-որ ձեւով այն կնշվի՞, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: