ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մամիջանյանը բացահայտեց՝ ով է ձայնագրել Փաշինյանին. վարչապետը կրկին ստել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Ազգային ժողովում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի, երբ 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել Սերժ Սարգսյանը: Այդ ելույթում նա մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորի՝ այս ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն անուն չէր նշել:
Արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթում մի հոդված է հրապարակվում, որտեղ տրվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոև Թագուհի Թովմասյանի անունը:
Այսօր արդեն Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ ունեցավ և բացահայտեց, թե երբ է արվել այդ ձայնագրությունը՝ վերջ դնելով բոլոր խոսակցություններին:
Մանրամասները՝ տեսանյութում։