Օրբանին զարմացրել է Ստոլտենբերգի խոսքը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զարմանքով է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այն խոսքին, թե դաշինքի բոլոր անդամները սպասում են Ուկրաինայի անդամակցությանը ռազմական բլոկին։ Իր արձագանքը քաղաքական գործիչը հայտնել է Twitter-ի միկրոբլոգում:
«Ի՞նչ...»,- գրել է Օրբանը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքն այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամների աջակցությունը հնարավոր կդարձնի Կիևի անդամակցությունը։
Ավելի վաղ Ստոլտենբերգը Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Կիևին աջակցող կոնտակտային խմբի նիստի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կողմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։