Զիդանն ուզում է գլխավորել Ա Սերիայի թիմերից մեկը
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Զիդանը չի ցանկանում երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը», և նրա առաջնահերթությունը «Յուվենտուսում» աշխատելն է, որի կազմում նա նախկինում հանդես է եկել։ Ֆրանսիացի մասնագետը կցանկանար իրեն նվիրել երկարաժամկետ նախագծին և չի վախենում, որ թուրինյան ակումբը, գուցե, չմասնակցի եվրագավաթների։
Զիդանը նաև չի ցանկանում աշխատել ՊՍԺ-ում՝ չնայած նրա նկատմամբ ակումբի կատարցի սեփականատերերի հետաքրքրությանը։ Մարզչին չի բավարարում այն, որ թիմի ղեկին իր գործելու ազատությունը սահմանափակվելու է, իսկ փարիզցիների աստղային խաղացողներն անմիջական շփումներ ունեն ղեկավարության հետ։
«Ռեալում» Զիդանը նվաճել է 11 գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի երեք տիտղոս:
Աղբյուր ArmSport.am