Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն է, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր
Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։
Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։
Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200, 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Դավիթ Հովհաննիսյանն է:
Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Արա Աղանյանը, պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` 165 կգ: Այս վարժությունում Աղանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրումում Աղանյանը մեկ մոտեցմամբ` 199 կգ-ով դարձավ վարժության արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում նա գրանցեց 364 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Արա Աղանյանը երկրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Աղանյանը նախորդ տարի դարձել էր ԵԱ-ի արծաթե մեդալակիր: