Սերբիայի նախագահը դժգոհել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքի պահանջներից
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Prva-ի եթերում ասել է, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրեն անհանգստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մշտական պահանջներով։
Նա նաև նշել է, որ արևմտյան երկրները կոչ են անում Բելգրադին միանալ ՆԱՏՕ-ին և վախեցնում են Ռուսաստանով, սակայն Վուչիչի համոզմամբ՝ Սերբիայի համար սպառնալիք է հենց Հյուսիսատլանտյան դաշինքը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 23-ին լրանում է 1999 թվականին Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության շենքի վրա ՆԱՏՕ-ի ավիահարվածի 24-րդ տարելիցը, ինչի հետևանքով զոհվեց է 16 աշխատակից:
Սերբիայի նախագահը չի թաքցրել, որ չի վստահում Արևմուտքին, որն աջակցում է տեղական մարմինների ընտրություններին Կոսովոյում: Տարածաշրջանի սերբական համայնքը բոյկոտել է ընտրությունները: