Ծանրորդ Լիանա Գյուրջյանը 10-րդն է Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը պայքարի մեջ մտավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը պոկում վարժության երեք մոտեցումներից միայն մեկը օգտագործեց` բարձրացնելով 95 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց միայն 120 կգ կռշող ծանրաձողը: Երկամարտի 215 կգ արդյունքով Գյուրջյանը միայն 10-րդն է:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուկրաինայից Իրինա Դեխան:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: