Անցած մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 49 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 10, անձնական ունեցվածքի գողության` 4, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, խարդախության՝ 3, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, կողոպուտի, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: