Հռոմի պապը կորցրել է Twitter-ի կապույտ նշանը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կորցրել է Twitter-ում իր միկրոբլոգի կապույտ նշանն այն բանից հետո, երբ Իլոն Մասկի ընկերությունը սկսել է չեղարկել օգտահաշիվներին նախկինում անվճար տրված կապույտ պիտակները: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Twitter Blue-ի բաժանորդագրության ներդրումից հետո նրանք, ովքեր ցանկանում են ունենալ ստուգված հաշիվ, պետք է վճարեն ամսական վճար։ Նախկինում տրված բոլոր կապույտ նշանները հանվել են համակարգից։ Սա հանգեցրել է նրան, որ շատ հասարակական գործիչներ և հայտնիներ այժմ ունեն չստուգված հաշիվներ. բացի Հռոմի պապից, այս ցուցակում ընդգրկված են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, երգչուհի Բեյոնսեն և այլք: