Ասում եք՝ ես չեմ բանակցել, ութ անգամ հանդիպել եք Ալիևի հետ, որ չե՞ք բանակցել, բա ի՞նչ եք արել․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
ԱԺ-ն քննարկում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականը: Իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսպես նախաբանեց․
«Մի ֆունդամենտալ հարցի եմ ուզում անդրադառնալ ․ մենք ամեն հաջորդ օր մոռանում ենք նախորդ օրվա իրադարձութունները, մոռանում ենք իշխանությունների կողմից ասված վտանգավոր հայտարարութունները․ օրինակ՝ այս իշխանությունները 5 տարի է իշխանության են, բայց 25 տարվա բանակցային պրոցեսի մասին են խոսում ու այդ աղմուկի մեջ խլացնում և չեն պատասխանում էն հիմնական հարցին, թե՝ ինչ են արել իրենք էս 5 տարիների ընթացքում»։
Այնուհետև, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, Ագնեսա Խամոյանն ասաց․
«8 անգամ Ալիևի հետ հանդիպել եք, բա որ չեք բանակցել, ինչի՞ց եք խոսել, եղանակի՞ց․ 8 անգամ Ալիևի հետ հանդիպել՝ ի՞նչ եք արել»։
«4 անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը 4 ամիս է չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին»,- ասաց Ագնեսա Խամոյանը՝ դահլիճում նստած Փաշինյանին՝ ընդգծելով․ «Փաստորեն համ էս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարն եք, համ ԱԽ քարտուղարն եք, Դուք էս երկրի ամեն ինչն ե՞ք»։