Սպերցյանը Ինտերում խաղալու մակարդակին է․ Յուրա Մովսիսյան
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ռուսական թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։
«Անցյալ ամառ նա ինձ հետ խորհրդակցեց Եվրոպայի վերաբերյալ: Նա արդեն ուներ տարբերակներ։ Ես նրան ասացի. «Մեկ տարի էլ խաղա Ռուսաստանում, հետո ես քեզ կուղարկեմ Եվրոպա»։ Ինձ թվում էր, որ անցյալ ամառ դեռ վաղ էր հեռանալ։ Դա անելու համար պետք է խաղալ այնպես, ինչպես նա խաղում է հիմա, երբ նա արդեն «Կրասնոդարի» առաջատարն է, իր վրա է վերցնում թիմի պատասխանատվությունը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանով հետաքրքրված է «Ինտերը»: Նա այդ մակարդակի՞ն է: Անշուշտ։ Պոտենցիալի առումով նա սահման չունի։ Նա շատ ուժեղ խաղացող է։ Ափսոսում եմ, որ «Կրասնոդարում» միասին չխաղացինք»,- ասել է Մովսիսյանը Матч ТВ-ի հետ զրույցում։
Այս մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 9 միլիոն եվրո:
Աղբյուր ArmSport.am