Սեյրան Հայրապետյանի հրաժարականը պարտադրել է Սամվել Բաբայա՞նը. Մանրամասներ են հայտնի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ելքով է ավարտվել` կուսակիցների միջեւ ծեծկռտուք է ծագել, դանակահարել են «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանին։ Նախօրեին Հայրապետյանը հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:
Մեր աղբյուրները նշում են, որ հրաժարականը պարտադրել է Բաբայանը: Բանն այն է, որ Հայրապետյանը հավաքի ժամանակ ընդհարվել է խմբակցության աշխատակից աղջիկներից մեկի հետ, ով Բաբայանի հեռավոր ազգականն է:
Նա «ախչի»-ով է դիմել օգնականին, որից հետո աղջկա հայրն ու եղբայրն «ատչյոտ» են պահանջել, եւ թեժ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Արդյունքում ավելի շատ տուժել է պատգամավորը։
Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել՝ հայր եւ որդի հարձակվել են դանակով, փորձել են սպանել իրեն: Հայրապետյանին կպարտադրե՞ն վայր դնել մանդատը, Արցախում քիչ հավանական են համարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։