Կուբայի վարչապետը կայցելի Ռուսաստան
Կուբայի վարչապետ Մանուել Մարերո Կրուզը հունիսին կայցելի Ռուսաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարրիլան:
«Հունիսին ՌԴ կայցելի Կուբայի վարչապետը ՝ երկկողմ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում լայն ծրագիր իրականացնելու համար», - ասել է Կուբայի ԱԳ նախարարը ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում: