Ծնվել է ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի որդին
Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական հրետակոծության զոհ դարձած Նորավան գյուղի բնակիչ Գեւորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը։ Սիսիանի ԲԿ-ից հայտնում են, որ մայրը՝ Լիանա Ամիրյանը, որոշել է որդուն կոչել հոր անունով։
«Սիսիանի բժշկական կենտրոնի կոլեկտիվը շնորհավորում է Լիանային փոքրիկ Գեւորգի ծննդյան կապակցությամբ, ցանկանում, որ նրա հինգ զավակները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան երջանիկ ապագա»,-ասված է հաղորդագրության մեջ: