Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին. Աքար
Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է, մասնավորապես, Հյուսիսային Կիպրոսին, Ադրբեջանին և Լիբիային։
Աքարն ընդգծել է, որ հացահատիկի գործարքի և նմանատիպ այլ նախագծերի միջոցով Թուրքիան փորձում է նպաստել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։