Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև
Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև՝ հայտնում են լրատվամիջոցները:
Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ Բուրհանը հայտարարել է, որ իրենք բանակցություններ չեն վարի արագ արձագանքման ուժերի ներկայացուցիչների հետ, քանի դեռ նրանց ջոկատները չեն վերադարձել իրենց մշտական տեղակայման վայրեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև անցյալ տարվա դեկտեմբերը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հատուկջոկատայինները գրավել են Սուդանի բանակի շտաբի շենքերի համալիրը, իսկ բանակը, իր հերթին, գրավել է արագ արձագանքման ուժերի շտաբը մայրաքաղաք Խարթումում։