Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ապրիլի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ է ունեցել: Խորհրդարանի նախագահն արձագանքել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստերի դահլիճում այսօր` ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպին:
Ալեն Սիմոնյանի խոսքով` այս ամենը հետևանք է այն բանի, որ խորհրդարան վերադարձած ընդդիմությունը, որը վերադարձել է իր օրակարգով, իրեն պարզապես սպառել է և օրակարգ չունի:
ԱԺ նախագահն ընդգծել է` ընդդիմությունն ընտրել է տարբեր մարտավարություններով խանգարելու, ներկայություն ապահովելու, սադրանքներ կազմակերպելու, ամբիոնից ստեր հնչեցնելու, նույն սկավառակն անընդհատ պտտելու գործելաոճը:
ԱԺ նախագահը նշել է, որ երբ ամբիոնին մոտեցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, թվացել է, թե նա պետք է հերքի նախկինում արած իր հայտարարությունները: Հարցն այն է, որ այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով Արեգնազ Մանուկյանին պարտավորեցրել է հերքել իր հնչեցրած սուտը, որով ԱԺ նախագահը և նրա գործընկերները մեղադրվել են միլիոնատերեր լինելու մեջ:
«Զավեշտը նրանում է, որ դատարանը վճռել է, որ ինքը պետք է մոտ մեկ մլն դրամ վճարի: Կարծում եմ, որ իր ասածը տեղի ունեցավ, և պարտավոր է, եթե չբողոքարկի, վճարել այդ մեկ մլն դրամը»,- ասել է նա:
ԱԺ նախագահը նշել է, որ դասական քաղաքականության մեջ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն, սակայն ընդդիմությունը չի պահանջում անցկացնել նոր ընտրություններ, քանի որ գիտի, որ նրանց մեծամասնությունը պարզապես չի լինի նոր խորհրդարանում:
Մանրամասները` տեսանյութում: