Արցախի իշխանությունները բամբակը ականջներում լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը. պատգամավոր
Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած քպ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ նկատմամբ ատելությունը: Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի: Նրանցից ամենակատաղի հայատյացը արսենյան գուրգենն է: ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Սա ասում է հազարավոր ՀԱՅ երիտասարդներով, առանց աչքը թարթելու, երկնային բանակը համալրածը: Սա ասում է Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնածը: Սա ասում է 120000 հայերի շրջափակման մեղավորը...Վերջում էլ կնիք դնում, թե բա հայերի տունը, պետությունը Հայաստանն է ու իրենք «պայքարելու» և «շենացնելու» են «իրենց» երկիրը: Հ.Գ., քպ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը...»,- գրել է նա: