Սոս Հակոբյանն ակնկալում է ՄԻՊ Անահիտ Մանասյանի համարժեք արձագանքը՝ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իշխանությունների պահվածքին
Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարած քաղաքական ակցիային հաջորդել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ հրավիրելը և դրանից հետո քաշքշոց ու կռիվ սկսվելն ու ընդդիմադիրներին դահլիճից հեռացնելը։
«Զուտ ֆիքսեմ բոլորիս համար. եթե ՄԻՊ Անահիտ Մանասյանը Թագուհի Թովմասյանի նկատմամբ արված խուժանության առիթով իշխանություններին օդերով չհանի՝ կարող է մի բահ հող վերցնել ու թաղել իր դեռևս չաճած հեղինակությունը...»,- գրել է փաստաբան Սոս Հակոբյանը՝ ակնկալելով մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանի կողմից համարժեք արձագանք ու գնահատական՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ տեղի ունեցածին։