Մի' հրեք, ձեռք քաշի. Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դուրս հանեցին ընդդիմադիր պատգամավորներին (Տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ելույթից հետո հրաժարվեց ամբիոնից հեռանալ՝ ասելով, որ դա ակցիա է։ Նրան միացավ նույն խմբակցության պատգամավո Աննա Մկրտչյանը։ Ալեն Սիոմնյանը հայտարարեց ընդմիջում և հրավիրեց անվտանգության աշխատակիցների։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը միջադեպից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում: Ընդդիմադիր պատգամավորներին նախ բռնի ուժով հեռացրեցին դահլիճից, ապա թույլ չեն տալիս մուտք գործել դահլիճ»: