Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ցուցադրել Վուդի Ալենի նոր ֆիլմը
Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ցուցադրել Վուդի Ալենի նոր ֆիլմը։ Այս մասին հայտնում է Star News-ի թելեգրամ ալիքը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, նախորդ շաբաթ հայտնի էր դարձել 76-րդ փառատոնի մրցութային ծրագիրը։ Ներկայացված ֆիլմերի թվում չի եղել Վուդի Ալենի նոր՝ «Երջանիկ դեպք» (Coup de Chance) ֆիլմը, որը նկարահանվել է ֆրանսերեն՝ ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն ասել է, որ միտումնավոր չի ընդգրկվել մրցույթում։
Հիշեցնենք, որ 87-ամյա ռեժիսորը մեղադրվում է 1990-ականներին սեփական դստեր՝ Դիլանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Կաննի 76-րդ կինոփառատոնն կայանալու է մայիսի 16-27-ը։