Գալտիեն կարող է 3 տարով ազատազրկվել
Հայտնի է դարձել, թե ինչ պատիժ կարող է կրել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն, եթե նրա ռասիստական հայտարարությունները հաստատվեն։
Եթե Քրիստոֆ Գալտիեին առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ակնկալվում է, որ հետաքննությունը կարող է երկար ձգվել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ մարզիչը իբր դեմ է եղել մեծ թվով սևամորթ ֆուտբոլիստների և մահմեդական խաղացողների, երբ աշխատել է «Նիցայում»։ Գալտիեն պատրաստվում էր դատի տալ այս լուրերը տարածող լրագրողներին։
ՊՍԺ ֆուտբոլային ակումբն աջակցել է իր գլխավոր մարզչին՝ հայտարարություն տարածելով, որ դատարանը պետք է հաստատի ճշմարտությունը։
Աղբյուր ArmSport.am