Մայլի Սայրուսի ծննդյան նախօրեին թալանել են իր տունը
Սկանդալային Մայլի Սայրուսի տունն իր ծննդյան նախօրեին թալանել են: Չարագործներն օգտվել են այն հանգամանքից, որ երգչուհին ակտիվ նախապատրաստվում էր American Music Awards-ին և խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով գրեթե չէր լինում տանը:
Գողերը ներխուժել են առանձնատուն, երբ այն դատարկ էր: Միևնույն ժամանակ, ոստիկանները ներխուժման որևէ հետք չեն հայտնաբերել:
Մայլիի տանից թալանված իրերի մասին ոստիկանությունը դեռևս ոչինչ չի հաղորդել. Հետաքննությունը շարունակվում է: