Միլանը երկարաձգել է Ժիրուի հետ պայմանագիրը. պաշտոնական
Օլիվյե Ժիրուն ու «Միլանը» երկարաձգել են պայմանագիրը։
Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվում։ Սակայն տեղեկություն կար, որ 36-ամյա հարձակվողը Միլանում կմնա մինչև 2024-ի հունիս և կստանա մրցաշրջանում 3,8 մլն եվրո + բոնուսներ։
Ա Սերիայի մրցաշրջանի 26 հանդիպումներում ֆրանսիացին դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am