Իլհամ Ալիևը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին. կողմերը քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորումը: Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։
Ալիևը նշել է, թե «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել` պայմանագրի համար որպես հիմք առաջարկելով հինգ սկզբունք»:
Օլսոնն, իր հերթին, հայտարարել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանի խաղաղության օրակարգն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»:
Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը: