Թուրքական առաջին անօդաչու ինքնաթիռի փորձարկումներն ավարտվել են
Թուրքական «Baykar» ընկերության խորհդրի նախագահ Սելչուկ Բայրաքթարը(Էրդողանի փեսա) հայտարարել է «Kızılelma» թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին:
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի փորձարկումներն իրականացվել են ապրիլի 18-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու շրջանում: Անօդաչու ինքնաթիռը հաջողությամբ անցել է թռիչքի և վայրէջքի փորձարկումները, ինչպես նաև կարողացել իրականացնել տարբեր մանևրումներ:
«Baykar» ընկերությունը ինքնաթիռի սերիական արտադրությունը ծրագրում է սկսել 2024-ին։ Իսկ առաջին թռիչքը թուրքական ամենամեծ ռազմանավից (ТCG Anadol) նախատեսվում է իրականացվել 2025-ին: