Կրասնոդարը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ, Սպերցյանը՝ գոլի հեղինակ
Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Կրասնոդարը» ընդունել էր «Կռիլյա Սովետովին» և հաղթանակ տարավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով (3-2)։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
47-րդ րոպեից մրցակիցը խաղում էր տասը հոգով։
Սպերցյանը մրցակցի դարպասը գրավեց նաև հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ։
Այսպիսով «Կրասնոդարը» կխաղա մրցաշարի կիսաեզրափակիչում։
Աղբյուր ArmSport.am