Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ
81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում երեք փորձից բարձրացրեց միայն 150 կգ: Այս ձևում հայ մարզիկը միայն 4-րդն էր:
Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրեց 183 և 187 կգ: Այս վարժությունում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է: