Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Ալբանիան ներկայացնող Զալիմխան Աբակարովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով:
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել էր 2019 և 2022 թվականներին: Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: