Ջոն Քենեդիի եղբորորդին հայտարարել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
Վաթսունիննամյա փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր որդին է, պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քենեդի կրտսերն իր առաքելությունը տեսնում է պետական ապարատի և կորպորացիաների միջև կոռուպցիոն կապին վերջ դնելու մեջ:
Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։