Ռոնալդուն ցույց է տվել 1-ամյա դստերը
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ցույց է տվել մեամյա դստերը, որի զույգ եղբայրը մահացել էր ծննդաբերությունից հետո:
Ինչպես գրում է thevoicemag.ru-ն, Պորտուգալիայի հավաքականի ավագի և նրա 28-ամյա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի կրտսեր դուստրը դարձել է մեկ տարեկան։ Տարեդարձի պատվին 37-ամյա ֆուտբոլիստը ընտանեկան հուզիչ ֆոտոսեսիա է կազմակերպել։
Լուսնկարում Բելլա Էսմերալդան հայրիկի գրկում է։
«Շնորհավոր կյանքիդ առաջին տարին, իմ սեր: Հայրիկը քեզ շատ է սիրում», - լուսանկարին կից գրել է մարզիկը։